| Բիզնեսի հիմնական տվյալներ | —Ներառված չէ | Ընկերության գրանցման տվյալները (e-register.am), գործունեության տևողությունը, մասնաճյուղերը, գովազդային ակտիվությունը և կայքում կիրառվող տեխնոլոգիաները |
|---|
| Քարտեզներ և տեղեկատուներ | Google Maps-ում ձեր բիզնեսի էջի առկայությունը, հաստատման կարգավիճակը, վարկանիշը և նշված աշխատանքային ժամերը | Google Maps, Yandex Maps, 2GIS, Apple Maps, Spyur.am և ոլորտային տեղեկատուներ․ ձեր բիզնեսի մասին տվյալների առկայությունն ու համընկնումը |
|---|
| Որոնում | Ձեր բիզնեսի անվանումով որոնման արդյունքները | Որոնման արդյունքները՝ ձեր բիզնեսի անվանումով և այն չպարունակող 10 հիմնական հարցումներով, ինչպես նաև կայքի ինդեքսավորումը |
|---|
| AI համակարգեր | Մեկ հարց ChatGPT-ին | ChatGPT, Gemini, Perplexity և Google AI Overviews․ ձեր բիզնեսի հիշատակումները և տվյալների ճշտությունը |
|---|
| Կայք և էջերի հասանելիություն | Կայքի բեռնման արագությունը բջջային սարքերում | Core Web Vitals ցուցանիշների, բջջային տարբերակի, SSL վկայագրի, հղումների, հայտաձևերի և լեզվային տարբերակների ստուգում։ Մատչելիության գնահատում WCAG չափանիշներով և կայքի աշխատանքի 7-օրյա դիտարկում |
|---|
| Սոցիալական ցանցեր | Հիմնական էջի վերջին գրառումը, նկարագրությունն ու հղումը | Instagram, Facebook, TikTok, Telegram, LinkedIn․ գրառումների հաճախականությունը, լսարանի ներգրավվածությունը, մեկնաբանություններին տրվող պատասխանները |
|---|
| Կարծիքներ | Վարկանիշը և կարծիքների քանակը | Կարծիքները բոլոր հարթակներում, վերջին կարծիքների ամսաթվերը, պատասխան ստացած կարծիքների տոկոսը և արձագանքը բացասական կարծիքներին |
|---|
| Սպասարկման արագություն՝ հարցումից մինչև վաճառք | Մեկ թեստային հարցում՝ կապի մեկ ալիքով, և առաջին պատասխանին սպասելու ժամանակի չափում | Բոլոր կապի ալիքների ստուգումը աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերին, պատասխանների որակը, հաճախորդի հետ կապը շարունակելու ձևը և վճարման համար անհրաժեշտ քայլերը |
|---|
| Մրցակիցներ | Մեկ համեմատական ցուցանիշ | Համեմատություն 3 մրցակցի հետ՝ նույն չափանիշներով |
|---|
| Ներքին գործընթաց | —Ներառված չէ | Քննարկում ձեր թիմի հետ և ներքին գործընթացի նկարագրություն՝ հայտի ստացումից մինչև վճարում |
|---|
| Արդյունք | Գնահատական՝ 0-ից 100 միավոր, 3–5 ամենալուրջ խնդիրների նկարագրություն՝ էկրանապատկերներով, և արդյունքների 15-րոպեանոց ներկայացում | Ամբողջական հաշվետվություն, հնարավոր կորուստների գնահատում, 30, 60 և 90 օրվա գործողությունների պլան և արդյունքների 45-րոպեանոց ներկայացում |
|---|